Text: A Safe and Nice Trip

My name is Tom. I like to travel with my family. Every summer we go on a trip.
We can travel by carbustrain or plane. My favorite transport is the train because it is safe and comfortable.

When we travel, we must follow traffic rules. Traffic rules are very important.
We must wear seat belts in the car. We must wait for the green light to cross the road.
Traffic rules help people stay safe.

We like to visit famous places and sightseeing spots. We see old buildings, parks and museums.
We must keep these places clean. We must not throw rubbish.
We must protect nature and historical places.

A good trip is safe and clean. When we follow the rules, we help ourselves and others.

Exercises

Answer the questions

  1. Who likes to travel?
    Tom and his family like to travel.
  2. How can people travel? Name two.
    People can travel by train, by car.
  3. Why are traffic rules important?
    Traffic rules help people stay safe.
  4. What places do they like to visit?
    We like to visit famous places and sightseeing spots. We see old buildings, parks and museums.
    We must keep these places clean. We must not throw rubbish.
  5. What must we do to protect sightseeing places?
    We must keep these places clean. We must not throw rubbish.
    We must protect nature and historical places.
    A good trip is safe and clean.

Choose the correct answer

  1. Tom’s favorite transport is
    a) car
    b) train
    c) plane
  2. Traffic rules help people
    a) play
    b) stay safe
    c) travel fast
  3. We must not
    a) keep places clean
    b) wear seat belts
    c) throw rubbish

Match the words

AB
1. cara. famous place
2. traffic rulesb. transport
3. museumc. safety rules
4. traind. sightseeing

True or False

  1. Traffic rules are not important.False
  2. We must keep sightseeing places clean.True
  3. People can travel only by car.True

Speaking / Writing

Write 3–4 sentences about:

  • How do you travel?
  • What rules do you follow on the road?
  • Why is it important to protect famous places?

    I love traveling. When traveling, we must follow safety rules. For example, if we go to a museum, we must not talk loudly, not shout, not touch the exhibits. We must know the safety rules, if we do not know them, we may have problems.

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝  Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը  Մարիանյանն է՝ 11022 մ, որը  գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը  չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները  չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Русский язык

  1. Подчеркни их общую часть – корень.

Лететь, прилететь, улететь, вылететь, полететь, долететь, перелететь, лётчик —лететь
Дом, домик, домашний — дом
Стол, столик, столовая — стол
Писать, написать, переписать —Писать
Школа, школьник, школьница, школьный — школ
Снег, снежинка, подснежник — снег
Ходить, уходить, приходить, выход, переходить, переход, поход — ход
Сад, садик, садовник, посадить — сад

2. Запиши слова парами по образцу.
Образец: учить – учитель.
Читатьель, водитьель, строитьель, изобретатьель, писатьель.

3. Найди лишнее слово в каждом ряду.

а)Город, гора, горный.

б)Вода, водный, водитель.

в) Море, моряк, мороз.

г) Боль, большой, больной.

4. Вместо точек впиши нужное слово из скобок.

  1. Начался футбольный матч. Я люблю футбол. (футбол, футбольный) 2. Наступила осень . Целый день льёт осенний дождь. (осень, осенний) 3. Осенью птицы улетают на юг, а весной прилетают обратно. (прилетают, улетают) 4. Это наша школа. К нам приехали школьники из Москвы. (школьники, школа) 5. Весной мы посадили во дворе много деревьев. Теперь там большой сад. (посадили, сад)

Վահան տերյանի մասին

Իսկական անունը – Վահան Տերյանը ծնվել է Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան անունով, բայց գրական գործունեության համար ընտրել է «Տերյան» ազգանունը։

Ծննդավայրը – Նա ծնվել է 1885 թվականի հունվարի 9-ին Վրաստանի Ախալքալաքի մարզի Գանձա գյուղում, որը հայտնի էր իր հայկական համայնքով։

 Հոգևորական արմատներ – Տերյանի ընտանիքը հոգևորական ծագում ուներ, և նա մանկության տարիներին մեծացել է եկեղեցական ավանդույթներով։

 Առաջին բանաստեղծությունները – Տերյանը սկսել է գրել դեռ պատանեկության տարիներին, իսկ առաջին ստեղծագործությունները ռուսերեն են եղել։

«Մթնշաղի անուրջներ» – Նրա առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջներ» (1908), համարվում է հայ խորհրդապաշտական պոեզիայի լավագույն նմուշներից։

 Աշակերտել է մեծ գրողներին – Մոսկվայում ուսանելու տարիներին Տերյանը շփվել և ազդեցություն է ստացել ռուս մեծ գրողներից, այդ թվում՝ Ալեքսանդր Բլոկից։

 Սիրում էր աշունը – Նրա պոեզիայում աշունը հաճախ է հանդիպում որպես խորհրդավոր ու հուզիչ խորհրդանիշ։

 Քաղաքական գործիչ – Հետագայում Տերյանը դարձավ հասարակական-քաղաքական գործիչ և աշխատում էր Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղվելով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։

 Վաղաժամ մահ – Նա մահացել է ընդամենը 35 տարեկանում՝ 1920 թվականի հունվարի 7-ին, Մոսկվայում, թոքախտից։

 Անմահ ժառանգություն – Չնայած կարճ կյանքին, Տերյանի ստեղծագործությունները մինչ օրս սիրված են, նրա բանաստեղծություններից շատերը երգի են վերածվել։

Հետաքրքիր պատմություն վահան տերյանի մասին

  • Գտի՛ր, կարդա՛, դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Վահան Տերյանի մասին։
  • Վահան Տերյանի հայրը մրգերը սայլով էր առնում, թե «լավ է մի անգամ կուշտ ուտել, քան տասն անգամ համը տեսնել»։ Մի անգամ էլ, սովորության համաձայն, երբ սայլով ձմերուկ է առնում, Տերյանը ուրախությունից սկսում է ծիծաղել։ Հայրը ապտակում է, Տերյանի ծիծաղը լացի է փոխվում։ Ապա, համբուրելով, նստեցնում է ձմերուկների կույտի վրա ու սկսում սիրտն առնել ու բացատրել, թե ինչու ապտակեց.- Տե՛ս, էս բոլորն քոնն է, բալաս՛։- Հա՛, հըպը ինչի՞ զարկիր։- Զարկի, որ ուրախությունից սիրտդ չպատռի. շատ ուժով խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Մի օր էլ հայրը գյուղամիջում նստած զրույց է անում հավաքված գյուղացիների հետ, ու Վանիկն էլ, ըստ սովորության, գիրկը նստած եղունգներն էր կրծոտում։ Խոսակիցներից մեկն էլ ինչ-որ ծիծաղելի մի դեպք է պատմում, ու հայրը ունկնդիրների հետ սկսում է քահ-քահ ծիծաղել։ Շրա՜փ, իր փափլիկ թաթով մի փառավոր ապտակ է հասցնում Վանիկը հոր երեսին: Հայրը բարկանում է և հարցնում՝ ինչու այդպես վարվեց։- Զարկի, որ սիրտդ չպատռի։ Դո՞ւ չըսիր, թե շատ խնդալուց մարդու սիրտը կպատռի։ Հայրն իսկույն հիշում է ձմերուկի պատմությունն ու ծիծաղելով պատմում ունկնդիրներին։

«Կարծես թե դարձել եմ ես տուն…»

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Բանաստեղծության մեջ հեղինակը հիշում է իր մանկությունը։ Նա տեսնում է մորը, որը նստած է հին տեղում, մանում է իլիկով և հեքիաթներ է պատմում։ Հերոսը գլուխը դնում է մոր ծնկներին և իրեն կրկին փոքր երեխա է զգում։ Նրա հոգին լցվում է խաղաղությամբ ու երջանկությամբ։ Երեկոն իջնում է, արևը մայր է մտնում, և ամեն ինչ դառնում է խաղաղ ու քնքուշ։
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
    Մայրը բարի, հոգատար և աշխատասեր կին է։ Նա մանում է իլիկով, հեքիաթներ է պատմում իր երեխային։ Նրա լեզուն պարզ է ու մաքուր, իսկ ձեռքերը՝ մաշված ու բարակ, ինչը ցույց է տալիս երկար տարիների աշխատանքը։ Մայրը երեխայի համար ապահովության, սիրո և հանգստության խորհրդանիշ է։
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
    «Արևը հանգչում է հեռվում,»
  4. «Գետից բարձրանում է մշուշ,»
  5. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
    պարզկա լեզու-պարզ խոսք ունեցող
    մաշված ձերքեր-աշխատանքից կոշտացած, ծերացած ձեռքեր
  6. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:
Արևը հեռվում մայր է մտնում

Բ)Իլիկդ խոսում է անուշ:
Իլիկը մեղմ հանգիստ ձայն է հանում

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
Հիշողությունների գիրկը ընկած երանության մեջ է