Day: 04.02.2025
Դասարանական աշխատանք
Կատարի՛ր առաջադրանքները։
- Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:
«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:
Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:
- Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:
Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները - Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:
Առավոտ-լուսաբաց,լուսադեմ
սանդուղք—Աստիճան
պարտեզ—Բանջարանոց, բոստան կամ երեխաների զարգացման կենտրոն - Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:
գեղեցիկ- տգեղ
առավոտյան—գիշերը
վերև—ներքև
երկար-կարճ - Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
քիմք, հաճույք, քմ (քիմք)+ ա +հաճ +ույք=Քմահաճույք բարդածանցավոր բառ։
Առաջադրանքներ գիրք-տետրից
Էջ 46
Բնակվելու տեղ-բնակարան
ննջելու տեղ ննջարան
նստելու տեղ- նստարան
վառելու տեղ- վառարան
ճաշելու տեղ-ճաշարան
սրճելու տեղ- սրճարան
դատելու տեղ-դատարան
առաջադրանք 2
Նա ալեխառն մազերով, մեղմ ու խաղաղ ժպիտով գիրուկ մարդ էր։
Դա մի գազազված մազերեվ, ծխամորճը ատամների արանքում բռնած և անհընդատ հայհոյող հաստափոր մարդ էր։
առաջադրանք 3
մարդ որը գյուղում է ապրում-գյուղացի
մարդ որը քաղաքում է ապրում-քաղաքացի
մարդ որը Եվրոպայում է ապրոմ-եվրոպացի
մարդ որը Ֆրանիայում է ապրում-ֆրանսիացի
մարդ որը Անգլիայում է ապրում-անգլիացի
մարդ որը Հայաստանում է ապրում-հայ
մարդ որը Ասիայում է ապրում-ասիացի
մարդ որը Ամերիկայում է ապրում-ամերիկացի