Մթնոլորտի պահպանությունը և մարդու առողջությունը

Մթնոլորտի դերն ու նշանակությունը մարդու կյանքում և ընդհանրապես Երկիր մոլորակի համար անգնահատելի են: Մթնոլորտը մեր մոլորակը պաշտպանում է հսկա երկնաքարերից և Արեգակից Երկիր ներխուժող ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտը: Առանձնակի կարևոր է մթնոլորտի դերը մարդու կյանքում: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը րոպեներ:
Ուստի մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է պահպանելու ա­նաղարտ պահելու մթնոլորտը, որպեսզի Երկրի վրա կյանքը շարունակվի: Մթնոլորտի աղտոտումը կատարվում է երկու ճանապարհով՝ բնական և մարդածին:

Բնական աղտոտման աղբյուրներն են հրաբուխները, փոշեհողմը, ան­տառների հրդեհը և այլ բնական երևույթները: Մարդածին աղտոտման աղբյուրներն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը:
Մթնոլորտի աղտոտման ամենամեծ բաժինը պատկանում է տրանս­պորտին, մասնավորապես՝ ավտոմոբիլայինին, որն արտանետում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ:
Մթնոլորտի աղտոտման մյուս խոշոր աղբյուրն արդյունաբերությունն է, մասնավորապես՝ քիմիականը, վառելիքայինը, մետաղաձուլությունը և այլն: Մթնոլորտն աղտոտվում է նաև գյուղատնտեսության մեջ օգտագործ­վող թունաքիմիկատներով, օրգանական նյութերի այրումից առաջացած գազերով:
Այդ ամենի հետևանքով օդում նվազում է թթվածնի քանակությունը, ա­վելանում է ածխաթթու գազի քանակը, ինչը նպաստում է օդի տաքացմանը և կլիմայի փոփոխությանը: Արտանետված գազերը քայքայում են նաև օ­զոնի շերտը, որը պաշտպանում է օրգանական աշխարհն ուլտրամանու­շակագույն ճառագայթումից:
Հետևաբար՝ այսօր առանձնապես հրատապ է մթնոլորտի պահպա­նության խնդիրը:
Մթնոլորտի անաղարտության պահպանման հիմնական ուղին չաղ­տոտելն է:
Անհրաժեշտ է էներգիայի ավանդական աղբյուրների օգտագործումից աստիճանաբար անցնել Արեգակի, քամու էներգիայի օգտագործմանը, ո­րոնք չեն աղտոտում մթնոլորտը:
Քանի որ ավտոմոբիլային տրանսպորտը մթնոլորտի ամենամեծ աղ­տոտողն է, ուստի այսօր հսկայական աշխատանքներ են կատարվում ավ­տոմեքենաների շարժիչների տեխնիկական կառուցվածքը բարելավելու ուղ­ղությամբ: Դրա շնորհիվ կնվազի թունավոր արտանետումների քանակը: Մթնոլորտի մաքրության պահպանման գործում անփոխարինելի դեր են կատարում անտառները, բնակավայրերի կանաչ գոտիները, զբոսայգիները, պուրակները: Ուստի անհրաժեշտ է ոչ միայն դրանք պահպանել, այլև՝ աստիճանաբար ընդարձակել: Անտառները ոչ միայն օդը հարստաց­նում են թթվածնով, այլև՝ իրենց սաղարթով կլանում են փոշու, մրի և այլ նյութերի մասնիկները:
Մթնոլորտ արտանետվող զանազան թունավոր գազերը, ծուխը, փոշին, մուրը և այլ նյութեր վտանգավոր են մարդկանց առողջության համար: Դրանք կարող են թափանցել մարդու շնչառական օրգանները և նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Այդ նյութերն առաջացնում են նաև մաշկային հիվանդու­թյուններ, վնասում նյարդային համակարգը:
Խոշոր քաղաքներում բնակչության առողջությունն ավելի է վտանգ­ված, որովհետև մթնոլորտն այդտեղ ավելի շատ է աղտոտված ավտոտ­րանսպորտի արտանետումներով:
Մթնոլորտի անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության և ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի մթնոլորտը Երկրի համար:
  2. Որո՞նք են մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրները:
  3. Ի՞նչ նյութերով է աղտոտված մթնոլորտը:
  4. Մթնոլորտի անաղարտության պահպանման ի՞նչ ուղիներ գիտեք:
  5. Աղտոտված մթնոլորտն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել։
  6. Ձեր բնակավայրում մթնոլորտն աղտոտող ի՞նչ աղբյուրներ գիտեք:

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը  դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որևէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը:
Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Եղանակը կանխատեսել՝ նշանակում է նախօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Կարևոր՝

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորտային տեղումներ 

Գոյական անուն

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա շարքի բոլոր բառերը հասարակ գոակններ են, իսկ Բ խմբի բառերը հատուկ:

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
Անձ-պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի
իր-քար, վարդ, երկաթ:

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին։ Էպոսի վերջին հերոսը փոքր Մհերն է։ Գրքի հերոսը մի փոքր տղա է։ «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը։ Գտածը պղնձե մատանի էր։ Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Ղնձահանք կոչվող վանքը։ Ես վստահ եմ, որ Մասիս լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը։ Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր․ դա մի իսկական մասիս էր։ Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը։ Պետրոսն առաջինը հասավ կայանին։ Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը։

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ և իր։
Ա խմբի բառերը պատախխանում են ո՞վ հարցին, իսկ Բ խմբի բառերը ի՞նչ հարիին:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն մռմռում էր. երևի նեղացրել էին։
Փոքրիկը նվնվում էր. երևի նեղացրել էին։
Շունը ցատկեց ցանկապատից դուրս։
Գնդակը ցատկեց ցանկապատից դուրս։
Վարդի փշերը ճանկռել է տատիկի ձեռքը։
Կատուն ճանկռել է տատիկի ձեռքը։

Արտաշեսյան արքայատոհմ

Արտաշեսյան արքայատոհմը գահակալել է մ. թ. ա. 189 – մ. թ. 1 թթ-ին: Նրանց օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին: Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189 թ. – մոտ160 թ.) անունով:

Հարստության հիմնումը,Արտաշես Ա արքան.

Արտաշեսյանների թագավորություն, մ․թ․ա․ 189- մ․թ․ 1 թվականներին գոյություն ունեցած թագավորություն է, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հինադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետի՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը ՝ Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Արտաշեսյան թագավորության դրոշը
Արտաշեսյանների զինանշան

Արտաշես Ա Բարեպաշտ (Ք. ա. 189-160 թթ.)Հայոց թագավոր մ.թ.ա. 189 թվականից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվնդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին: Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Արտաշես Ա Բարեպաշտ

Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Տիգրան 2 Մեծ.

Տիգրան Բ Արտաշեսյան, առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ,Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից,որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան 2 Մեծ

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է  Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև  Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի  անապատները։ 

Տիգրան 2 Մեծ օրոք

Արտաշատի պայմանագիր.

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։ Արտաշատի պայմանագրով ավարտվել են մ.թ.ա. 60-ական թվականների հայ-հռոմեական պատերազմները։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։ Պոմպեոսից պարտվելով՝ Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորը փորձել է դավադրությամբ հայկական գահին բազմեցնել Տիգրան Բ Մեծի որդիներից մեկին, որ ծնվել էր իր դուստր Կլեոպատրայից՝ հուսալով օգտագործել Հայաստանի ուժերը Հռոմի դեմ նոր արշավանքի համար։ Նրա երկու թոռնորդիները դավադրության անհաջող փորձից հետո սպանվել են, երրորդը՝ Տիգրան Կրտսերը, գործակցել է Պարթևաց Հրահատ III թագավորի հետ, կնության առել նրա դստերը և պարթևական ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Չնայած նա պարտվել է Տիգրան Բ Մեծից և մոր՝ Կլեոպատրայի հետ փախել նախ պապի՝ Միհրդատ VI-ի, ապա Պոմպեոսի մոտ, սակայն Հայաստանում չի վերացել ներքին երկպառակությունների սպառնալիքը։ Հայաստանի վրա միաժամանակ հարձակվել են Հռոմը և Պարթևստանը։ Այս իրավիճակում Տիգրան Բ գերադասում է բանակցել Պոմպեոսի հետ։ Ուժերը պահպանելու և Արևելքում Հռոմի նվաճումները ծավալելու նպատակով Պոմպեոսը հաճությամբ ընդունել է Տիգրանի հաշտության առաջարկը։ Ըստ հաշտության պայմանների, Տիգրանը հրաժարվել է արտաքին նվաճումներից՝ Ասորիքից, Արևելյան Կիլիկիայից, Փյունիկիայից, Կապադովկիայից։ Ծոփքն ու Կորդուքը տրվել են Տիգրան Կրտսերին, որը հոր մահից հետո ժառանգելու էր նրա գահը։ Հայաստանը Հռոմին վճարել է 6000 տաղանդ ռազմատուգանք։ Հայաստանը ճանաչվել է իբրև Հռոմի բարեկամ և դաշնակից։ Այնուհետև Պոմպեոսն աշխատել է թուլացնել պարթևական պետությունը և վանել հայկական գահից Հրահատ III-ի բարեկամ Տիգրան Կրտսերին։ Շուտով Տիգրան Կրտսերը Պոմպեոսի դեմ ընդվզելու, նրան անարգելու մեղադրանքով ձերբակալվել է և ուղարկվել Հռոմ։ Տիգրան Բ Մեծը կրկին Մեծ Հայքին է միացել Ծոփքն ու Կորդուքը։ Թեև հաշտության պայմանները եղել են ծանր, Հայաստանը չի դարձել Հռոմին վասալ պետություն, չի խախտվել նրա ամբողջականությունը։

Արտաշես Ա, մ. թ. ա. 189- մ. թ. ա. 160

Արտավազդ Ա, մ. թ. ա. 160 – մ. թ. ա. 115

Տիգրան Ա, մ. թ. ա. 115 –  մ. թ. ա. 95

Տիգրան Բ, մ. թ. ա. 95- մ. թ. ա. 55

Արտավազդ Բ, մ. թ. ա. 55- մ. թ. ա. 34

Արտաշես Բ, մ. թ. ա. 30- մ. թ. ա. 20

Տիգրան Գ, մ. թ. ա. 20- մ. թ. ա. 8

Տիգրան Դ և Էրատո, մ. թ. ա. 8- մ. թ. ա. 1

https://youtube.com/watch?v=5v7UwtJZeK8%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։

    Արտաշեսյան արքայատոհմը հիմնադրվել է մ.թ.ա. 189 թվականին, երբ Արտաշես Ա Բարեպաշտը անկախ հռչակեց Հայաստանը և ստեղծեց նոր արքայատոհմ։
  • Ո՞վ էր Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան և ո՞ր թվականներին է թագավորել։
    Արտաշեսյան արքայատոհմի առաջին արքան եղել է Արտաշես Ա Բարեպաշտը Արտաշես Ա, որը թագավորել է մ.թ.ա. 189 թվականից մինչև մ.թ.ա. 160 թվականը։ Նա համարվում է արքայատոհմի հիմնադիրը։
  • Ո՞ր թագավորի օրոք Մեծ Հայքի պետությունը հասավ իր հզորացման գագաթնակետին։
    Մեծ Հայքի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Տիգրան Բ Մեծի Տիգրան Բ Մեծ օրոք, երբ Հայաստանը դարձել էր տարածաշրջանի ամենահզոր պետություններից մեկը։
  • Ո՞ր թվականներին է թագվորել Տիգրան Բ Մեծը։
    Տիգրան Բ Մեծը թագավորել է մ.թ.ա. 95 թվականից մինչև մ.թ.ա. 55 թվականը։
  • Համացանցի օգնությամբ այլ տեղեկություններ հավաքիր Տիգրան Բ Մեծի մասին։
    Տիգրան Բ Մեծը համարվում է Հայաստանի պատմության ամենահզոր արքաներից մեկը։ Նրա օրոք Մեծ Հայքի տարածքը մեծապես ընդլայնվել է և հասել է իր առավելագույն չափին։ Նա կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը և վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն։ Տիգրան Մեծը պայքարել է Պարթևաստանի և Հռոմի դեմ և որոշ ժամանակ դարձրել է Հայաստանը տարածաշրջանային հզոր տերություն։ Նրա օրոք Հայաստանը ունեցել է մեծ քաղաքական և ռազմական ազդեցություն ամբողջ Առաջավոր Ասիայում։

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

 Մշուշների շղարշի տակ…

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Past Simple – Wh questions

Past Simple-ը օգտագործում ենք, երբ խոսում ենք անցյալում ավարտված գործողության մասին։

Wh-հարցական բառեր են՝

  • What – Ի՞նչ
  • Where – Որտե՞ղ
  • When – Ե՞րբ
  • Why – Ինչո՞ւ
  • Who – Ո՞վ

Օրինակ՝

  • What did you do yesterday?
  • Where did she go?
  • When did they arrive?

Հիշիր՝

  • «did»-ից հետո բայը չի փոխվում (go, eat, play)

Past Continuous – Wh questions

Past Continuous-ը օգտագործում ենք, երբ խոսում ենք անցյալում ընթացքի մեջ գտնվող գործողության մասին։

Օրինակ՝

  • I was reading (ես կարդում էի)
  • They were playing (նրանք խաղում էին)

Փոքր տարբերություն

  • Past Simple → գործողությունն ավարտված է
    What did you do?
  • Past Continuous → գործողությունը ընթացքի մեջ էր
    What were you doing?

Վարժություն 1 — Ընտրիր ճիշտ տարբերակը

Ընտրիր ճիշտ տարբերակը (did / was / were)

  1. What were you doing when I called?
  2. Where did she go yesterday?
  3. Why were they laughing during the lesson?
  4. What did he do last night?
  5. Where were you sitting at that time?

Վարժություն 2 — Կազմիր ճիշտ հարց

Տրված բառերով կազմիր ճիշտ Wh հարց.

  1. (you / do / yesterday / what)
    What did you do yesterday .
  2. (she / cry / why / last night)
    Why did she cry last night.
  3. (they / play / where / at 6 pm)
    Where were they play at 6 pm.
  4. (he / eat / what / in the morning)
    What did he eat in the morning.
  5. (you / talk to / who / yesterday)
    Who did talk to you yesterday.

Վարժություն 3 — Լրացրու ճիշտ ձևով

Բայը դարձրու ճիշտ ժամանակաձևով (Past Simple կամ Past Continuous)

What were you doing when I arrived?
Where was she going when it started to rain?
What were they watching when I called?
Why was he running yesterday?
What were you eating at 8 pm?

Վարժություն 4 — Գտիր սխալը և ուղղիր

  1. What did you doing yesterday?
    What did you do yesterday?
  2. Where was they going?
    Where were they going?
  3. Why did she crying?
    Why was she crying?
  4. What were he doing?
    What was he doing?
  5. Where did you went?
    Where did you go?

Վարժություն 5 — Թարգմանություն

  1. Դու ի՞նչ էիր անում երեկ ժամը 5-ին։
    What were you doing yesterday at 5 o’clock?
  2. Նա որտե՞ղ գնաց երեկ։
    Where was he go yesterday.
  3. Ինչո՞ւ էին նրանք ծիծաղում։
    → Why did they laughing ?
  4. Դու ո՞ւմ հանդիպեցիր երեկ։
    Who did you meet yesterday?
  5. Նա ի՞նչ էր ուտում, երբ դու եկար։
    What was he eating when you came?

Վարժություն 6 — Ընտրիր ճիշտ ժամանակաձևը

Ընտրիր Past Simple կամ Past Continuous

  1. What did you do / were you doing when I saw you?
  2. Where did she go /was she going at 7 pm?
  3. Why did they shout / were they shouting during the lesson?
  4. What did he eat / was he eating when you arrived?
  5. Where did you sit / were you sitting yesterday?

Վարժություն 7 — Լրացրու հարցական բառով (Wh-word)

Ընտրիր՝ What / Where / When / Why / Who

  1. Who did you meet yesterday?
  2. What were you doing at 6 pm?
  3. Where did she go last night?
  4. Why were they laughing?
  5. When did he call you?

Վարժություն 8 — Լրացրու երկխոսությունը

A: What were you doing yesterday?
B: I went to the park.

A: What were you doing there at 5 pm?
B: I was playing with my friends.

A: Who did you meet?
B: I met Tom.

Վարժություն 9 — Բաց հարցեր (գրավոր)

Պատասխանիր ամբողջական նախադասություններով.

What did you do yesterday?
I did my homework and watched TV yesterday.
What were you doing at 8 pm?
I was eating dinner at 8 pm.
Who did you talk to yesterday?
I talked to my friend yesterday.
Where were you going this morning?
I was going to school this morning.
Why were you laughing yesterday?
I was laughing because my friend told a funny joke.