1. 17 ճամբարական բակում պետք է սահնակով սահեն: Բակում կա երկու տեղանոց սահնակ: Քանի՞ անգամ սահնակը կօգտագործեն ճամբարականները, եթե յուրաքանչյուրը հասցրեց սահել մեկ անգամ։
Պատ․9
2. Ճամբարականներն ազգագրական փառատոնի շրջանակներում պետք է ագարակում թխեն լավաշ: 3 կգ ալյուրից կարելի է թխել 45 լավաշ: 30 լավաշ թխելու համար որքա՞ն ալյուր է հարկավոր ճամբարականներին:
Պատ․2 կգ
3. Զաբելը դպրոց էր բերել 4 տուփ կոնֆետ: Յուրաքանչյուր տուփում կար 6 կոնֆետ: Դասարանի սովորողներից 5-ը կերավ երկուական կոնֆետ, իսկ մյուսները՝ մեկական կոնֆետ։ Արդյունքում տուփերում եղած բոլոր կոնֆետները վերջացան: Քանի՞ սովորող կար դասարանում:
Պատ․17
4. Արևմտյան դպրոցի տասներորդ ջոկատի ճամբարականները, զույգեր կազմած, գնում են Արևելյան դպրոց: Երկրորդ զույգի սովորողներից մեկը շրջվեց և հետևում հաշվեց ևս յոթ զույգ սովորողների: Քանի՞ սովորող էր գնում Արևելյան դպրոց։
Պատ․11
5. Գևորգը, Վանը, Մենուան, Էրիկը տարբեր տարիքի են։ Հայտնի է, որ Գևորգը ամենափոքրը չէ, Մենուան ամենամեծն է, Էրիկը մեծ է Վանից։ Տղաներից ո՞վ է ամենափոքրը:
Պատ․Վանը
6. Ազգագրական փառատոնին ճամբարականները 20 գաթա թխեցին: Դրանք զարդարեցին չամչով և ընկույզով: Սկզբում 15 գաթա զարդարեցին չամչով և ապա 15 գաթա՝ ընկույզով: Ամենաքիչը քանի՞ գաթա զարդարեցին միաժամանակ և՛ չամչով, և՛ ընկույզով:
Պատ․10
7. Խաղի ժամանակ Մարիան զառը գցեց հիգ անգամ, որի արդյունքում միավորների ընդհանուր գումարը ստացվեց 19: Ամենաշատը քանի՞ անգամ է նա գցել 6-ը:
Պատ․3
8. Մաթեմատիակական ստուգատեսի ժամանակ 5 ճամբարականներ մեկ շարքով կանգնած են։ Առաջին ճամբարականը արկղում մեկ գնդակ է գցում։ Յուրաքանչյուր հաջորդը կրկնապատկում է նախորդի գցած գնդակների քանակը։ Արկղում քանի՞ գնդակ կլինի վերջին ճամբարականից հետո:
Պատ․5
9. 1-ից 11 համարներով տղաները շրջանաձև կանգնած են: Յուրաքանչյուրը գնդակը փոխանցում է իրենից ձախ գտնվող երրորդին: Սկսում է համար 1 տղան։ Խաղը շարունակվում է այնքան, մինչև գնդակը երկրորդ անգամ հայտնվի որևէ մեկի մոտ: Ո՞րն է վերջին փոխանցումը կատարողի համարը։
Պատ․ համար 6
10. Միհրանը 2, 3, 4, 5 թվերով կազմում է երկու երկնիշ թիվ՝ թվանշաններից յուրաքանչյուրը օգտագործելով մեկ անգամ։Միհրանը գումարում է ստացված թվերը։ Ո՞րն է այն ամենամեծ գումարը, որը նա կարող է ստանալ:
Պատ․14