Մենք դասարանով ճամփորդեցինք Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան։ Այնտեղ տեսանք իր կյանքի վերջի 10 տարի ապրած տունը, պահպանված իրերը։ Տեսանք նրա սենյակները՝ ննջասենյակը, հյուրասենյակը, գրասենյակը։ Նա ուներ տարբեր իրեր։ Նրա գրադարանը լի էր գրքերով։ Նա գիտեր տարբեր լեզուներ՝ Գերմաներեն, Ռուսերեն, մի փոքր էլ Իտալերեն։ Նա ուներ մի սունդուկ որի միջոցով իր գրերն էր տեղափոխում արտասահմանից հայրենիք։ Տեսանք նրա հյուրասենյակ որտեղ նրան հյուր է եկել իր ամենամոտ ընկերները։ Այնտեղ կաին աթոռներ որոնցից մեկը տարբերվող էր, այդտեղ նստում էր Իսահակյանը։ Մեզ բաժանեցին թղթեր որոնց վրա գրված էին՝ առակներ, հեքիաթներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, վեպեր, պատմմվածքներ և այլն։ Ամեն մեկին հասավ մեկ թուղթ, մենք ընտրեցինք թե ինչ է գրված։ Իմ թղթի վրա գրված էր շուտասելուկ ՝ Մուկը մատը մատին կտա, տան կարասը պատին կտա։
Ես այդ շուտասելուկը անգիր եմ սովորել։