Ամանորի տոնածառն առաջին անգամ զարդարվել է 1521 թ-ին, Էլզասի Սելեստա քաղաքում՝ ապակե գնդերով ու մոմերով: Առաջին հրապարակային տոնածառը տեղադրվել է Ֆրանսիայում, 1840 թ-ին, Անգլիայում՝ 1841 թ-ին, Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ 1852 թ-ին:1916 թ-ին Ռուսական եկեղեցու Սինոդն արգելել է Ծննդյան տոնին տոնածառ զարդարելը՝ այն համարելով գերմանական սովորույթ: 1926 թ-ին տոնածառ զարդարելն ընդհանրապես արգելվել է՝ իբրև «կրոնական մնացուկ»: Ավանդույթը վերականգնվել է 1936 թ-ի Ամանորին:2008 թ-ին Ռիո դե Ժանեյրոյում` Լագոա լճի վրա, տեղադրվել է 85 մ բարձրությամբ և 530 տ կշռով լողացող տոնածառ, իսկ Մեխիկոյի 2009 թ-ի տոնածառն ունցել է 110,35 մ՝ 40-հարկանի շենքի բարձրություն (2 տոնածառերն էլ գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»):Հայաստանի գլխավոր տոնածառը տեղադրվում է Երևանի Հանրապետության հրապարակում. 2010 թ-ին այն ուներ բրգաձև գեղեցիկ տեսք և 35 մ բարձրություն:Տոնածառեր զարդարում են տանը, հրապարակներում, համերգասրահներում և մշակութային այլ օջախներում, որտեղ Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ կազմակերպում են ուրախ ու զվարճալի ծրագրեր:
Սանտա Կլաուս անվան ծագումը նույնպես կապվում է սբ Նիկողայոսի անվան հետ: Նա Սբ Նիկողայոսի տոներին (անցյալում նշվում էր դեկտեմբերի 19-ին) այցելում է երեխաներին և նրա նման նվերներ բաժանում: Նոր տոմարին անցնելուց հետո Սանտա Կլաուսը երեխաներին այցելում է արդեն Ծննդյան տոներին, ապա` նաև Նոր տարվան: Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գդակ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից հյուսիս:
Ձմեռ պապին անվանում են`
ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե, անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս, լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել, իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝ Այազ Աթա, և այլն: