![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/671c9f164bf7f3a7ae33f389.IMG_7379-1024x721.jpg)
![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/1000092824-1.jpg)
![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/download-1-1.jpeg)
![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/download-3-1.jpeg)
![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/download-2.jpeg)
![](https://ruzannasargsyan.edublogs.org/files/2024/11/images-2.jpeg)
Ես ընտրել եմ Ավ․Իսակակյանի <<Արջն ու օձը>> առակը։ Ինձ այս առակը սովորեցրեց, որ ընկերները պիտի միշտ լինեն իրար կողքի, անբաժա, դժվար պահերին իրար հետ լինեն։
Ինչպես եղավ, որ մի անգամ Արջն ու օձը դարձան ընկեր, Ընկեր դարձան ու բարեկամ: -Մեկըս քնի, Մեկըս հսկե, Իրար շահենք, Իրար պահենք, Ընկերովի կյանք վայելենք: Այսպես ասին, եր երդվեցին, Իրար ազնիվ խոսք տըվեցին Օձը՝ արջին, արջը՝ օձին: Անցավ այս կերպ մի ժամանակ: Եվ շարունակ Երկու ընկեր սիրով, սրտով Նստան-ելան ու քուն մտան Կարգով, հերթով: Սակայն օձի սողքը բեկբեկ Դուր չէր գալիս արջին երբեք: Օրվա մեկը արջը ժայռին Թիկն էր տվել արևկողի, Հանկարծ օձը` ոլոր-մոլոր Եկավ, ասես, գաղտագողի: Վախ ու կասկածն առավ արջին, Ելավ կանգնեց նստած տեղում: Ես ծուռ ու մուռ գնացողին, Ընկեր լինի թե կաթնախպեր, Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում: Գոռաց այսպես և թաթն ուժգին Դըրեց, սեղմեց օձի գլխին Ու մյուս թաթը օձի մարմնով Մինչև պոչը քաշեց թափով. Ապա մոտիկ հոսող գետին Հանձնեց օձի անկենդան դին: Եվ նայելով ջրերի հետ Նետի նման սարող օձին` Գոհ մրթմրթաց բեղերի տակ. -Ա՛յ ընկերը էսպես շիտակ Պիտի լինի, Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի: |