ԱՐԵՎ ԵՎ ԼՈԻՍԻՆ

(Ժողովրդական ավանդություն)

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:
Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները
Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:
Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ
Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.
Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.
— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:
— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,
Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,
Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին
Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:
Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ
Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:
Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:
Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,
Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած
Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
Ապարանք – Շքեղ ու մեծ տուն, պալատ
Եթերք – Երկնային տարածություն, օդի վերին շերտերը։
Անասան – Հաստատուն, չսասանվող, ամուր (հաճախ ասվում է կամքի կամ հավատի մասին)։
Պահնորդ – Մարդ, ով հսկում կամ պաշտպանում է ինչ-որ բան։
Դյութական – Կախարդական, հմայիչ, շատ գրավիչ։
Անոսր – Ոչ խիտ, նոսր, իրարից հեռու դասավորված։
Հարմարաընթաց – Հեշտ ընթացող, սահուն, հարմար ճանապարհ ունեցող։
Երկնաբնակ – Երկնքում ապրող, աստվածային։
Լուսածին – Լույսից ծնված կամ լույս տվող։
Խարխափ – Մթության մեջ կամ անորոշության մեջ շոշափելով քայլելը։
Հողեղեն – Հողից ստեղծված, երկրային, մահկանացու։
Կենսատու – Կյանք տվող, կենդանություն պարգևող:

Մթնոլորտային ճնշումը.կարճ

Մթնոլորտային ճնշումը օդի ճնշումն է, որը մթնոլորտը իր քաշով գործադրում է Երկրի մակերևույթի և նրա վրա գտնվող առարկաների վրա։ Չնայած այն շատ մեծ է, մարդը դա չի զգում, որովհետև օրգանիզմի ներսի ճնշումը հավասարակշռում է արտաքինը։

Մթնոլորտային ճնշումը չափվում է բարոմետրով։ Նորմալ ճնշումը համարվում է 760 մմ սնդիկի սյուն։

Ճնշումը կախված է՝

  • բարձրությունից — որքան բարձր ենք բարձրանում, օդը նոսրանում է, և ճնշումը նվազում է
  • ջերմաստիճանից — տաք օդը թեթև է, դրա համար ճնշումը ցածր է, իսկ սառը օդի դեպքում՝ բարձր

Երկրի վրա ճնշումը հավասար չի բաշխված․

  • ցածր ճնշման վայրերը կոչվում են ցիկլոններ
  • բարձր ճնշման վայրերը՝ անտիցիկլոններ

Քարտեզների վրա ճնշումը ցույց են տալիս հատուկ գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։

Дома

  1. Раздели числительные на две группы: количественные и порядковые.
  • два, пятый, девятый, сорок три, десять, второй, сто пятьдесят.

    Количественные
    два
    сорок три
    десять
    сто пятьдесят
    Порядковые 
    пятый
    девятый
    второй

2. Замени числа словами.

  • Наша квартира находится на 1 этаже. Звонок прозвенел 2 раза. Лена сидит за 5 партой. Мы посмотрели 3 фильма. До каникул осталось 8 дней.

    Наша квартира находится на первом этаже.
    Звонок прозвенел два раза.
    Лена сидит за пятой партой.
    Мы посмотрели три фильма.
    До каникул осталось восемь дней.

3. Прочитай текст.

Ондатра — это небольшой водный грызун. Длина её тела составляет примерно 25–35 см, а хвоста — ещё около 20–25 см. Весит ондатра примерно 1–1,5 кг. Живёт она в среднем 3–4 года.

Ондатра обитает возле рек, озёр и болот. У неё густой водоотталкивающий мех и длинный хвост, который помогает ей плавать. Она может находиться под водой до 10–15 минут.

Питается ондатра в основном растениями: камышом, тростником и корнями. Иногда она может есть мелких животных.

Ондатры строят домики из растений и ила. В одном домике может жить до 5–10 особей. Эти животные чаще всего активны вечером и ночью и играют важную роль в природе. В домашнем зооуголке при правильном содержании ондатры чувствуют себя хорошо и становятся ручными.

  1. Найди в тексте сложные слова и объясни, из каких частей они состоят.
    Водоотталкивающий — корни вод и талк (соединительная о).
    Зооуголок — корень зоо и уголок.
  2. Подбери ещё 2–3 сложных слова на тему природы.
    Листопад (лист + падать).
    Снегопад (снег + падать).
    Ледоход (лёд + ходить).
  3. Замени все числа словами.
    25–35-двадцать пять – тридцать пять
    20–25 —двадцать – двадцать пять
    1–1,5 кг-один – полтора килограмма
    3–4 года-три – четыре года
    10–15 минут-десять – пятнадцать минут

Story: “A Day in the Forest”

One sunny morning, a little boy named Tom went to visit his grandfather’s farm. Tom loved animals very much. On the farm, he saw many domestic animals: a friendly dog, a white sheep, and a big brown horse. The dog wagged its tail and barked happily. The sheep was eating grass, and the horse was running in the field.

Tom asked his grandfather, “Do all animals live on farms?”

His grandfather smiled and said, “No, Tom. Many animals live in the wild. They do not live with people.”

Tom became curious and decided to take a walk near the forest. Suddenly, he heard a strange sound. It was not like the sounds of farm animals. He walked slowly and carefully.

In the forest, Tom saw a fox hiding behind a tree. Then he noticed a big bear near the river. The bear was catching fish. Tom was surprised. He had never seen wild animals so close.

He remembered his grandfather’s words: “Wild animals live in nature. They can be dangerous. You must be careful.”

Tom quietly went back to the farm. He told his grandfather everything. His grandfather said, “Now you understand the difference. Domestic animals live with people, and wild animals live in forests and jungles.”

That evening, Tom looked at the sky and thought, “Animals are different, but they are all important.”

Vocabulary (Բառապաշար)

  • farm – ֆերմա
  • forest – անտառ
  • wild – վայրի
  • domestic – ընտանի
  • curious – հետաքրքրասեր
  • careful – զգույշ
  • dangerous – վտանգավոր
  • hide – թաքնվել

Comprehension Questions

  1. Where did Tom go in the morning?
    Tom went to visit his grandfather’s farm.
  2. What animals did he see on the farm?
    On the farm, he saw many domestic animals: a friendly dog, a white sheep, and a big brown horse.
  3. Which wild animals did Tom see in the forest?
    In the forest, Tom saw a fox hiding behind a tree. Then he noticed a big bear near the river.
  4. Why did Tom go back quickly?
    Because they can be dangerous.
  5. What did Tom learn?
    “Domestic animals live with people, and wild animals live in forests and jungles.”
    “Animals are different, but they are all important.”

Discussion

  • Do you like wild or domestic animals more? Why?
    My favorite animals are dogs and lions. Because the lion is the king of animals, and dogs are loyal.
  • What is your favorite animal? Is it wild or domestic?
    I love both domestic and wild animals.

True or False (Ճիշտ/Սխալ)

  1. Tom saw a lion on the farm. False
  2. Domestic animals live with people. True
  3. The bear was hiding behind a tree. False
  4. Tom went to the forest because he was curious. True
  5. Wild animals are always safe. False

Fill in the Blanks (Լցիր բացված տեղերը)

  1. Tom saw many domestic animals on the farm.
  2. The fox was hiding behind a tree.
  3. Wild animals live in forests and jungles.
  4. The bear was catching fish in the river.
  5. Tom learned that animals are different but all are important.

Creative Writing

  • Գրիր և պատմիր քո սիրելի կենդանու մասին։

    My favorite animal is a dog. I love dogs because they are very loyal to humans and will never betray them. When you have a dog, you feel safer because the dog will protect you. When I grow up, I will have a dog and be very friendly to it.


    I advise everyone to be friendly and loyal to their animals, just like they are to us.

Ուսումնական գարուն. Հայրենագիտություն

«Արտաշես և Արտավազդ»
(Վերաշարադրում)

Քերթողահայր Մոսվես Խորենացուց մեզ են փոխանցվել մի շարք վիպերգեր: Առաջինը ուզում եմ խոսել  «Արտաշես և Արտավազդ» վիպերգը: Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ Արտաշես մեծը, ով հայոց աշխարհին՝ բարգավաժում ու լիություն էր նվիրել, մահանում էր՝ հայրենիքից հեռու՜ կարոտը սրտում: Երբ Արտաշես արքան մահանում է՝ գրեթե ամբողջ երկիրը իր հետ տանելով: Ամբողջ ժողովուրդը շատ էին տխրել իրենց սիրելի արքայի կորստի համար: Միայն նրա որդին ՝ Արտավազդը քմծիծաղ տվեց և դժգոհությամբ ասաց.
-Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես փլատակների  և ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ։

Մահացող արքան լսեց նրա խոսքերը և օրհնանքների փոխարեն անեծքներ ուղարկեց և ասաց.

– Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր, ի Մասիս,
Քաջքերը քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես։

Նա նույնիսկ իր որդու մահը՝ չցանկացավ, այլ ցանկացավ, որ նա չմահանա ու տառապի:

Թագակարգելուց հետո Արտավազդը հայստանի սահմանաից վռնդեց իր քույրերին ու եղբայրների, բարի և առաքանի մարդկանց:

Մի անգամ երբ Արտավազդը գնաց որսի իր ձին՝ սայթաքեց և ձիավորի հետ միասին ընկան անդունդը և անհետացան հավերժ:
Հաջորդ հայ թագավորը՝ Տիրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ Արտավազդը՝ երկաթյա շղթաները ձեռքերին, բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար տարի է ինչ Արտավազդը փորձում է ազատվել շղթաներից:

Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտի հողին ընկնեն, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:
Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարությունը: 

Փավստոս Բուզանդ. « Արշակ և Շապուհ»

Պարսից Շապուհ արքան Արշակ թագավորին իր մոտ էր կանչում, որ իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն։ Իսկ Արշակ թագավորը թեպետ ուզում էր պատերազմ տալ, սակայն բախվում է Հայոց զորքի դժկամությանը: Ուստի ակամա հրովարտակ է ուղարկում պարսից Շապուհ արքային՝ ինչպես հպատակն իր տիրոջը։ Շապուհը նրան իր մոտ է հրավիրում: Արշակը նրանից խնդրում է երդվել, որ անկասկած լինելով գնա։ Շապուհը պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերում է աղ, կնքում վարազագիր մատանիով և ուղարկում Արշակին, ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ Արշակը վերցնում է իր հետ հայոց սպարապետ Վասակին՝ իր դայակին, ճանապարհ ընկնում, ներկայանում պարսից Շապուհ թագավորին։ 
Շապուհ թագավորը հրամայում է իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով։ Եվ հայոց Արշակ թագավորին բերել է տալիս իր առաջ և մյուս մարդկանց հրամայում հեռանալ, և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում է։ Բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա, որտեղ Արշակը սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է ըմբոստ խոսել: Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ է փորձում նրան: Երբ հայկական հող շաղ տված հատակի վրա է տանում, Արշակը խստանում է, ամբարտավանանում, իսկ խորանի բնական հողի վրա լալիս է, զղջում։  Երեկոյան, պարսից թագավորի ընթրիքի ժամին, սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում պարսից թագավորի տախտի վրա, իրար մոտ. իսկ այդ օրը նախ պատրաստեցին այնտեղ գտնված բոլոր թագավորների բազմելու տեղերը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերեցին Արշակին։ Նա մի կարճ ժամանակ բազմեց, մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. – Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես։ Վեր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետև մեր Արշակունյաց ազգի տեղն է եղել այդ, իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ՝ քեզանից վրեժխնդիր կլինեմ։ Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս երկաթե շղթաներ բերել, կապկպել Արշակին, տանել Անհուշ բերդ, և կապած պահել մինչև մեռնի։ Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին, Մեծ Հայքի սպարապետին։ Որովհետև Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորը ասաց նրան. – Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ և քաջերին չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ի՞նչպես պետք է իմ ձեռքից ազատվես, ես քեզ աղվեսի մահով պիտի սատկացնեմ։ -Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց. – Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ՝ իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա։ Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում՝ ձախ կողմի լեռն էի գետին կոխում։ -Շապուհը հարցնում է. – Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում։ – Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` հունաց թագավորը ։ – Պարսից արքան հրամայեց հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։ 

Քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց պարսից Շապուհ թագավորի հետ, որ Սասանի տոհմից էր։ Եվ Շապուհ թագավորը պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա հետ պատերազմելու, Հայոց աշխարհից գերության տարած ամբողջ հեծելազորքը նույնպես պատերազմի տարավ, մինչև անգամ հայոց Արշակ թագավորի ներքինուն։ Հայոց Արշակ թագավորի այդ ներքինու անունն էր Դրաստամատ։ Երբ քուշանաց թագավորի և պարսից թագավորի մեջ պատերազմը սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղ գցեցին պարսից զորքերին, շատերին կոտորեցին պարսից գորքից, շատերին ձերբակալեցին, մյուսների փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատն այնտեղ քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց։ Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել: Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և առաջարկեց խնդրել իրենից, ինչ կուզի: Դրաստամատը խնդրեց, որ թույլ տա իր բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնել։ Շապուհը նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ` արքունական մատանիով կնքված, որ գնա Անհուշ բերդը և ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, գլուխը լվաց, լողացրեց, ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց։ Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առջև դրին միրգ, խնձոր, վարունգ, ամիճ ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Արշակը դանակը խրում է իր սիրտը և տեղում մեռնում։ Դրաստամատը, երբ սա տեսնում է, վրա է ընկնում, դանակը քաշում, հանում նրա մարմնից և իր կողը խրում։ Նա էլ նույն ժամին մեռնում է։

Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա

Մթնոլորտային ճնշում: Երկրի ձգողական ուժի շնորհիվ` մթնոլորտի վերին շերտերը ճնշում են ստորին շերտերի, իսկ վերջիններս՝ նաև Երկրի մակերևույթի վրա: Այսինքն՝ օդն իր կշիռով ազդում է Երկրի մակերևույթի վրա, առաջացնում ճնշում: Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտն ահռելի ուժով ազդում է նաև մարդու վրա, սակայն մարդը դա չի զգում, որովհետև օդի արտաքին ճնշմանը հակազդում է օրգանիզմի ներքին ճնշումը:

Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
Մթնոլորտային ճնշումն առաջին անգամ սնդիկային ճնշաչափով չա­փել է Տորիչելլին 1649 թ.: Սնդիկային ճնշաչափը բաղկացած է 1 մ երկա­րությամբ, մի ծայրը փակ ապակե խողովակից, որի վրա կան միլիմետրային բաժանումներ (1000 մմ), և լցված է սնդիկով: Բաց ծայրով այդ խողովակը շրջված է սնդիկով լցված թասի մեջ։
Այդ դիրքում խողովակում սնդիկի սյան բարձրությունը՝ արտահայտված միլիմետրերով, կլինի տվյալ վայրի մթնոլորտային ճնշումը:
Այն ճնշումը, որը դիտվում է օվկիանոսի մակարդակին, 00C ջերմաս­տիճանում և հավասար է սնդիկի 760 մմ սյան գործադրած ճնշմանը, կոչ­վում է նորմալ մթնոլորտային ճնշում:
Եթե ցուցմունքը 760 մմ -ից ավելի է, ապա ճնշումը բարձր է, իսկ եթե պակաս է՝ ցածր:
Չափումները ցույց են տալիս, որ մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ենթարկվում է փոփոխության: Ըստ բարձրության՝ օդը նոսրանում է, իսկ ճնշումը՝ ընկնում: Դա է պատճառը, որ լեռների վրա ճնշումն ավելի փոքր է, քան հարթավայրերում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագա­թին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
Մթնոլորտային ճնշումը փոփոխվում է նաև՝ օդի ջերմաստիճանից կախված: Ջերմաստիճանի աճի դեպքում օդն ընդարձակվում է, դառնում է ավելի նոսր, ուստի ճնշումը նվազում է:
Հետևաբար՝ որքան օդի ջերմաստիճանը բարձր է, այնքան ճնշումը ցածր է, և հակառակը:
Մթնոլորտային ճնշման բաշխումը երկրագնդի վրա: Մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխված է խիստ անհավասա­րաչափ: Պատճառն այն է, որ երկրագնդի վրա կան տարբեր բարձրությամբ և տարբեր ջերմաստիճաններ ունեցող վայրեր:
Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Ցիկլոնները  երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում:
Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
  4. Ի՞նչ է իզոբարը:
    Իզոբարը քարտեզի վրա այն գիծն է, որը միացնում է մթնոլորտային հավասար ճնշում ունեցող կետերը:
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
     660-100=560




Ջրի համշխարհային օր.մարտի 22

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 4-6-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  մարտի 12-22

 Նախագծի նպատակն է ուսումնասիրել ջրի կարևորությանը մարդու և բնության կյանքում, ինչպես նաև կծանոթանանք Համաշխարհային ջրային ռեսուրսներին՝ գետերին, լճերին և ջրամբարներին։ Կսովորենք պահպանել, խնայել ջուրը։

Նախագծի խնդիրները՝
Ծանոթանանք հիմնական ջրային ռեսուրսներին։
Իմանալ, թե ինչու՞ է նշվում «Ջրի համաշխարհային օրը»։
Փորձել հասկանալ և ուսումնասիրել ջրի խնայողաբար օգտագործման կարևորությունը։

Ինչու՞ է նշվում «Ջրի համաշխարհային օրը»․ մի քանի կարևոր կետեր՝

Այս օրը ստեղծվել է՝ խրախուսելու ջրի խնայողաբար և խելամիտ օգտագործումը։
Մարդկանց ուշադրությունը հրավիրելու քաղցրահամ ջրի կարևորության վրա։
Հիշեցնելու, որ աշխարհում շատ մարդիկ դեռևս չունեն մաքուր խմելու ջրի հասանելիություն։

1․ Հարցեր քննարկման համար

  1. Ինչու՞ է ջուրը կարևոր մարդու կյանքի համար։
    Ջուրը անհրաժեշտ է, որ մարդը ապրի։
    Մեր մարմնի մեծ մասը ջուր է։
    Ջուրը պետք է խմելու, ուտելիք պատրաստելու և լվացվելու համար։
    Բույսերը և կենդանիներն էլ առանց ջրի չեն կարող ապրել։
  2. Ինչպե՞ս կարող ենք խնայել ջուրը մեր առօրյայում։
    Ատամները լվանալիս ծորակը փակել։
    Լողանալ կարճ ժամանակով։
    Չթողնել, որ ծորակը անտեղի հոսի։
    Ջուրը օգտագործել խնայողաբար։
  3. Ի՞նչ կարող է պատահել, եթե Երկրի վրա քաղցրահամ ջուրը պակասի։
    Մարդիկ և կենդանիները դժվարությամբ ջուր կգտնեն։
    Բույսերը կչորանան։
    Կլինի ջրի պակաս և մարդիկ չեն կարողանա նորմալ ապրել։

2․ Ստեղծագործական առաջադրանքներ

  • Նկարիր նկար «Պահպանենք ջուրը» թեմայով և պատմություն գրիր այդ թեմայի շուրջ
    Մի օր Անին տեսավ, որ բակում գտնվող ծորակից ջուրը անտեղի հոսում է։ Նա արագ մոտեցավ և փակեց այն։
    Պապիկը ժպտաց ու ասաց․ «Շատ լավ արեցիր, որովհետև ջուրը շատ արժեքավոր է»։
    Անին մտածեց, որ եթե բոլորը խնայեն ջուրը, այն միշտ կբավականացնի մարդկանց, կենդանիներին և բույսերին։
    Այդ օրվանից նա միշտ հիշում էր՝ պետք է պահպանել ջուրը։
  • Գրիր փոքրիկ պատմություն «Եթե ջուր չլիներ…» թեմայով և կարող ես տեսանյութ էլ պատրաստել ✍️
    Մի օր մտածեցի՝ ինչ կլիներ, եթե Երկրի վրա ջուր չլիներ։
  • Գետերը և լճերը կչորանային, իսկ բույսերը չէին աճի։
  • Մարդիկ և կենդանիները չէին կարողանա ապրել առանց ջրի։
  • Այդ ժամանակ ես հասկացա, որ ջուրը մեր կյանքի համար շատ կարևոր է, և մենք պետք է միշտ խնայենք այն։ 💧
  • Բնագիտական փորձեր ջրի մասին (գործնական առաջադրանք)

3․ Ուսումնասիրի՛ր մեկ օրվա ընթացքում, թե որքան ջուր ես օգտագործում․

  • ատամները լվանալիս-մոտ 2 լիտր ջուր
  • ձեռքերը լվանալիս-մոտ 1–2 լիտր ջուր
  • լողանալիս-մոտ 30–50 լիտր ջուր

4․Տեսանյութերի քննարկում՝

Տիգրան և Աժդահակ

Մովսես Խորենացի՝ «Հայոց պատմություն»

Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: Եվ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր հայ և պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված՝ մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:Աժդահակը, այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:



— Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի:

ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: Եվ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք: Խորհրդակիցները բավական օգտակար մտքերու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է:

Եվ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:Եվ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. «Մեր եղբայրություն ըգիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի: Բարեկամությամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր»:



Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:Եվ Աստվածամայր Անահիտը ասաց.- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: Եվ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան, -պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև և ասում.- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: Եվ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց. Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: Եվ դամբարանի ճակատին փորագրել տվեց. «Մայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ»: Եվ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:-



Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ, — կանչեց նա, — օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում էիր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: Եվ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: Եվ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:Եվ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:



Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: Եվ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի: Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները: Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:

Գործնական Քերականություն

Դասարանում՝

1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

ածական -հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար:
գոյական -կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև:

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա Բ

Մեծ — մեծանալ
ածական-մեծ
բայ-մեծանալ

բարձր — բարձրանալ
ածական-բարձր
բայ-բարձրանալ

չոր — չորանալ
ածական-չոր
բայ-չորանալ

չար — չարանալ
ածական-չար
բայ-չարանալ

Ա շարքի բառերը ածական են, իսկ Բ շարքի բառերը բայ:

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է:
ածական-կանաչ
բայ-կանաչել

Ի՞նչ պատկեր. ուղիղ գիծ է ստացվել: Գիծն ուղղի´ր, որ պատկերը ճիշտ ստացվի:
ածական-ուղիղ
բայ-ուղղել-ուղղի՝ր

Այդ քաղաքում մի բարի հսկա էր ապրում: Հսկան բարիացավ ու երեխաներին այգի

հրավիրեց:
ածական-բարի
բայ-բարիացավ

Աղջիկը շատ գեղեցիկ էր ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր օր օրի:
ածական-գեղեցիկ
բայ-գեղեցկանալ

Գոռոզ արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել իրեն: Արքան գոոոզանում էր իր արած գործով ու հաղթանակներով:
ածական-գոռոլ
բայ-գոռոզանալ

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

գոյական-ծաղիկ, ծամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ
ածական-ծինջ, բուրավետ, մեխ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա
բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, , վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգռալ, բարձրանալ, պահել